Իսպանիայի ծովափում զբորսաշրջիկները կօգտվեն անվճար Wi Fi–ից

Իսպանիայի Բենիդորմ քաղաքի՝ Կոստա Բլանկայի գլխավոր հանգստավայրերից մեկի իշխանությունները զբոսաշրջիկներին անվճար Wi-Fi կտրամադրեն։

Ինտերնետ կապը լինելու է արագ և դրանից միևնույն ժամանակ կարող են օգտվել զգալի թվով հանգստացողներ։ Իհարկե, չարաշահումներից խուսափելու համար առավելագույն ժամանակը կապին միանալու համար 30 րոպեն է։

Հանգստավայրի քաղաքապետ Թոնի Պերեսը բացատրել է, որ դա կլինի առաջին «խելացի Wi-Fi»-ը թերակղզու լողափերում: Չարաշահումներից խուսափելու համար յուրաքանչյուր միացումը 30 րոպեից ավել չի տևելու, որից հետո օգտվողը կարող է նորից միանալ կապին: ո