Essential ընկերությունը, որը շուկայում էր հայտնվել անցյալ տարի իր Essential Phone սմարթֆոններով, վաճառվում է։ Ընկերությունն այլևս նորույթներ չի թողարկի։ Էնդի Ռուբինի` Android հիմնադրի, ստարտափը դիմել է Credit Suisse Group ընկերութանը` լավագույն գնով վաճառվելու համար։ Ընկերությունը վաճառվում է ամբողջությամբ` աշխատակիցներ, գույք, արտադրանք։
Բացի այդ Essential–ը սմարթֆոնի երկրորդ սերնդի թողարկումն է հետաձգել և ուժերը կենտրոնացրել է տան համար նախատեսված խելացի օգնականի ստեղծման վրա։
Նոր դեվայսի մշակման աշխատանքներում մասնակցում են սմարթֆոնի երկրորդ սերնդի վրա աշխատող ամբողջ անձնակազմը։ Չնայած, շատերը որոշել են ընդհանրապես լքել ընկերությունը։