Apple-ը կենսաչափական սենսոր է ստեղծում, որը կփոխարինի Face ID-ին

Qualcomm և  Samsung ընկերությունների համագործակցության մասին լուրից հետո միանգամից հայտնի դարձավ, որ  Apple-ը նորարարական լուծումներով հետ չի մնում իր մցրակիցներից:

Եթե նախորդ երկու ընկերությունները աշխատում են կատարելագործված մատնահետքի սքաներ ստեղծելու ուղղությամբ, ապա խնձորային բրենդը պատրաստվում է կենսաչափական սենսոր ստեղծել, որը կփոխարինի Face ID-ին:

iPhone X-ում դեմքի սքանավորման տեխնոլոգիան, անշուշտ, ինովացիոն է և հագեցած է ժամանակակից լուծումներով, բայց այն դեռ դանդաղում է աշխատանքում և դրա հետ գործ ունենալն ավելի բարդ է քան  Touch ID-ի դեպքում: Քանի որ օգտատերերը շատ են բողոքում  Apple-ը որոշել է ստեղծել դրա այլընտրանքային տարբերակը:

Ինչպես և մյուս ընկերությունները այնպես էլ  iPhone-ի հեղինակները դեռ ձևեր են փնտրում  Touch ID-ին էկրանի տակ տեղադրելու համար, որպեսզի այն չխանգարի մյուս բաղադրիչների աշխատանքին:

Հիմա տեխնոլոգիայի նման ձևաչափ ունի միայն  Vivo-ն, բայց այն էլ կատարյալ համարել չի լինի: Այնուամենայնիվ, թեև դժվար է, բայց բոլոր խոշոր ընկերությունները աշխատում են այդ ուղղությամբ: Բայց այստեղ դժվարությունները շատ են՝ մատնահետքի սքաների կիրառությունը սահմանափակ է: