Facebook-ը թույլ է տվել ավելի քան 267 մլն օգտատերերի տվյալների արտահոսք

FILE PHOTO: Small toy figures are seen in front of Facebook logo in this illustration picture, April 8, 2019. REUTERS/Dado Ruvic/Illustration/File Photo - RC14A2C924C0

Facebook-ը թույլ է տվել ավելի քան 267 մլն օգտատերերի տվյալների արտահոսք: Դրանց մեջ գերակշռում են ԱՄՆ-ում գրանցված օգտահաշիվները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով բրիտանական հետազոտական Comparitech ընկերությանը:

Տվյալների բազան պարունակել է օգտատերերի անուններ, հեռախոսներ և ID-ներ ։ Առաջին անգամ արտահոսքը հայտնաբերել են դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 12-ին տվյալները զետեղել են հաքերային ֆորումում, որտեղից դրանք հնարավոր էր ազատ ներբեռնել ։ Դեկտեմբերի 19-ից տվյալների բազան արդեն անհասանելի էր ։

Տվյալների արտահոսքը հայտնաբերել է փորձագետ Բոբ Դյաչենկոն, որի բողոքից հետո տվյալների բազան արգելափակվել է: Բազայում ներկայացված են Facebook-ի 267 մլն 140 հազար 436 օգտատերերի տվյալները: Դյաչենկոյի խոսքով ՝ օգտահաշիվների մեծ մասը վավեր են եղել: Տվյալների մեծ մասը վերաբերվում է ԱՄՆ քաղաքացիներին:

Փորձագետները ենթադրում են, որ չարագործներն ադպիսով ցանկացել են օգտվել այդ տեղեկատվությունից՝ նպատակ ունենալով սպամի եւ ֆիշինգային հարձակումների զանգվածային տարածումը: