Facebook–ը պարզաբանում է հաքերային հարձակումն ու մանրամասնում դրա հետևանքները

Facebook–ը բացատրություններ է տվել հաքերային վերջին հարձակման մասին, որի ժամանակ մոտ 50 մլն օգտատիրոջ էջ է հայտնվել չարագործների թիրախում։ Ըստ սոցցանցի տվյալների, հաքերները, սակայն, չեն կարողացել հասնել այն կայքերին, որտեղ օգտագործվել են ֆեյսբուքյան գաղտնաբառերն ու մուտքանունները։

Չնայած նման հայտարարութուններին, հետաքննությունը միևնույնն է շարունակվում է` պարզելու, թե արդյոք կիբերհանցագործները օգտագործել են մուտքաննուններն ու գաղտնաբառերը այլ կայքեր  կամ հավելվածներ մուտք գործելու համար։

Հայտարարությունում նշվում է, որ այժմ ընկրությունը ստեղծում է գործիք, որը ծրագրավորողներին թույլ կտա հայտնաբերել նրանց հավելվածների օգտատերերին։