Facebook-ը սխալմամբ ջնջել է կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական տեղեկատվությունը

Ֆեյքերի դեմ պայքարը հաճախ շրջվում է հենց պայքարողների դեմ։ Սա ցույց է տվել ժամանակը։ Նոր ու ամենաթարմ օրինակը Facebook սոցցանցի տեխնիկական խնդիրն է։ Նա այնքան տարվեց ֆեյքերի դեմ պայքարով ու կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրերը ջնջելով, որ հարվածի տակ հայտնվեցին նաև պաշտոնական հաղորդագրություններն ու հեղինակություն ունեցող լրատվականների նյութերը։ Facebook-ը համատարած սպամերի ցուցակում էր ընդգրկում բոլոր այն նյութերը, որոնցում թեկուզ մեկ անգամ հիշատակվում էր կորոնավիրուսը։ Սա իսկական խուճապ էր առաջացրել սոցցանցերում ու ծիծաղելի իրավիճակ։ Բոլորը Facebook-ից բողոքում էին, բայց դա անում էին Twitter-ում։  

Անգամ կապույտ սոցցանցի փոխնախագահ Գի Ռոզենը բացատրություն տվեց հենց Twitter-ում։ Նրա խոսքով, խնդիրը տեխնիկական էր, որն առաջացել էր պաշտպանության համակարգում, որը պատասխանատու էր սպամերից պաշտպանության համար։ Ընկերությունում խոստացել են, որ կուղղեն բոլոր սխալները։ Արդեն սկսել են վերականգնել բոլոր պաշտոնական ու հավաստի հրապարակումները, որոնք սխալմամբ ջնջել էին։ Այս տեղմպերով կարող էր արգելափակվել, օրինակ, Արսեն Թորոսյանի, կամ Առողջապահության նախարարության պաշտոնական էջերը։

https://twitter.com/alexstamos/status/1240060312520232961?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1240063821974138881&ref_url=https%3A%2F%2Fwww.theverge.com%2F2020%2F3%2F17%2F21184445%2Ffacebook-marking-coronavirus-posts-spam-misinformation-covid-19

Բերենք մի քանի օրինակ, ավելի պատկերավոր ցույց տալու համար․

Դեռ հունվարին Facebook-ը հայտարարել էր, որ հեռացնելու է բոլոր այն գրառումները, որոնք այս կամ այն կերպ կանդրադառնան դավադրությունների տեսությանն ու կորոնավիրուսը կդասեն այդ շարքին։ Կապույտ սոցցանցը միացավ Google, LinkedIn, Microsoft, Reddit, Twitter և YouTube հարթակների ու հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որ միասնական ուժերով պայքարելու են ապատեղեկատվության դեմ։ Բայց Facebook-ն ավելի հեռուն գնաց ու ապատեղեկատվության փոխարեն հեռացրեց ընդհանրապես ամբողջ տեղեկատվությունը, որտեղ հիշատակվում էր կորոնավիրուսը։