Facebook-ը ստեղծել է ծանոթությունների հարթակ

Facebook-ը գործարկել է ծանոթությունների որոնման նոր ծառայություն:Այն ստացել է Facebook Dating անվանումը: Ըստ մասնագետների, նոր հարթակը « թույլ կտա հեշտությամբ սեր գտնել և կարևոր հարաբերություններ ստեղծել ձեզ միավորող ընդհանուր հետաքրքրությունների,իրադարձությունների, խմբերի միջոցով»:

Facebook-ը պարզաբանում է, որ ծրագիրը հասանելի է 18 տարեկանը լրացած օգտատերերի համար: Ծանոթությունների հարթակի և սոցցանցի հիմնական պրոֆիլը գործելու են իրարից անջատ, միևնույն ժամանակ սոցցանցը, հիմնվելով ձեր պրոֆիլի վրա, ձեզ առաջարկելու է հնարավոր «կես»-ին Facebook Dating-ից:

Սոցցանցն ընդգծում է, որ օգտատերերի անձնական տվյալների մասին վերլուծությունը շատ, թե քիչ ճշմարիտ պատկեր է ստեղծում ամեն մեկի մասին, այդ պատճառով մինչև ծանոթությունը կարելի է ճանաչել հնարավոր ընտրյալին:

Ընկերությունը վստահեցնում է, որ Facebook Dating-ի կիրառումն անվտանգ է, և ծանոթությունների որոնումը Facebook-ի այլ տարածքում չի արտացոլվելու:

Նոր ծրագիրը ներկայում հասանելի է 20 երկրներում, որոնց թվում են՝ ԱՄՆ-ը, Արգենտինան,Բոլիվիան,Կոլումբիան,Բրազիլիան, Վիետնամը: