Facebook-ը Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ է․ Ցուկերբերգ

Facebook մշտապես պայքարում է ռուսական մանիպուլյացիաների դեմ, որոնց նպատակը սոցիալական ցանցը օգտագործելն է ԱՄՆ-ում և այլ երկրներում ընտրություններին միջամտելու համար։ Այս մասին երեկ ԱՄՆ Կոնգրեսին տված ցուցմունքում հայտնել է Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:

«Ռուսաստանում կան մարդիկ, որոնց աշխատանքն օգտագործվում են մեր և մյուս համացանցային համակարգերում։ Այդպիսով, սա սպառազինությունների մրցավազք է։ Նրանք դառնում են ավելի լավը, և  մենք պետք է միջոցներ ձեռք առնենք ավելի լավը դառնալու համար»,-ասել է նա։

Ցուկերբերգը խոստովանել է, որ Facebook-ը չի կարողացել 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ կանխել ապատեղեկատվության տարածումը։