Facebook-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Facebook սոցցանցի օգտատերերը լույս հոկտեմբերի 1-ի գիշերը( Երևանի ժամանակով 6.20-ից հետո) խափանումների են բախվել՝ կայք մուտք գործելիս: Այդ մասին վկայում է Downdetector-ը, որը հետեւում Է ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին:

Խափանումներից առավել հաճախ գանգատվում են Ինդոնեզիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի, Գերմանիայի, Պերուի, Բրազիլիայի օգտատերերը: Ռուսաստանում խնդիրներ են ունեցել Մոսկվայի օգտատերերը:

Downdetector-ի տվյալներով՝ Facebook-ի օգտատերերի 58%-ը գանգատվում Է նորությունների ժապավենի աշխատանքում տեղ գտած խափանումներից, ևս 23 %-ը՝ սոցալական ցանցի աշխատանքի լիակատար անջատումից, 18%-ը խնդիրներ Է ունենում օգտահաշիվներ մտնելիս: