Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները կրկին հասանելի են եղել այլ կայքերի համար

Facebook-ում հայտնաբերվել է հերթական ծրագրային սխալը, որի պատճառով ցանկացած վեբ-կայք կարող է հասանելիություն ստանալ սոցցանցի օգտատերերի որոշ անձնական տվյալներին, գրում է TechCrunch-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ խնդիրն արդեն լուծված է, սակայն Imperva-ի հետազոտող Ռոն Մասասի խոսքով՝ մինչ դրանից ազատվելը ցանկացած կայքի ադմինիստրատոր կարող էր այցելել իրենց ռեսուրսից օգտված օգտատիրոջ անձնական էջ և ստանալ անհրաժեշտ տեղեկությունը:

Մասասն ընդգծել է, որ սա միակ դեպքը չէ և նման խոցելիություն ունի ոչ միայն Facebook-ը, այլև մյուս ռեսուրսները: Նրա խոսքով՝ սա անձնական տեղեկություն ստանալու միջոցներից մեկն է, որը կիրառում են գովազդատուները: