Facebook-ի օգտատերերի միլիոնավոր հեռախոսահամարներ հայտնվել են համացանցում

Ավելի քան 419մլն. հեռախոսահամարների տվյալներ, որոնք կապված են եղել Facebook-ի հաշվին, հայտնվել են համացանցում:Համարների մեծ մասը պատկանում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Վիետնամի քաղաքացիներին: Հեռախոսի տվյալները կարող էին օգտագործվել օգտատերերին սփամ ուղարկելու նպատակով: Facebook-ը հայտարարել է, որ հեռախոսի տվյալների բազան հավաքվել է մի ֆունկցիայի միջոցով, որն ավելի վաղ անջատված է եղել: Նշված ֆունկցիայից Facebook-ը հրաժարվել էր դեռևս անցյալ տարվա գարնանը:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Facebook-ը հայտնվում է սկանդալի կենտրոնում՝ կապված օգտատերերի անձնական տվյալների՝ «ջրի երես դուրս գալու» հետ: