Facebook-ում իրավիճակ է փոխվել, նոր ալգորիթմների տեսքով․ լրատվականներին ծանր օրեր են սպասվում

Այսօրվանից սկսած Facebook-ը կփոխի նորությունների դասակարգման եղանակը, որպեսզի առանջնահերությունները տա օրիգինալ ու վստահելի կոնտենտին։

Դա վերբերվում է նաև այն պատմություններին, որոնց հեղինակը հասկանալի չէ, թե ով է։

Կարևոր է

Տեխնոհսկային արդեն վաղուց քննադատում են այն բանի համար, որ այն բավարար քայլեր չի ձեռնարկում, որպեսզի որակյալ ու ճշգրիտ կոնտենտը ավելի վեր բարձրացնի պարտիզանական աղմուկից: Հիմա ընկերությունը փորձում է առաջ ընկնել իրադարձություններից, քանի որ 2020 թվականի ընտրությունները մոտենում են։

Դետալները

 Facebook-ը տեղեկացնում է, որ արհեստական բանականության ալգորիթմների շնորհիվ կվերլուծեն հոդվածների մի խումբ, հստակ թեմայով, նաև կվերլուծեն այն աղբյուրները, որոնք ամենից հաճախ են ցիտում որպես սկզբնաղբյուր։ Այդպիսով կկարողանան դասակարգել վստահելի աղբյուրներն ու հոդվածները քլիքբեյթ ու կեղծ հոդվածներից։

․ Դա չի փոխի սոցցանցից օգտվելու տպավորություններն ու նորությունների ժապավենը։ Օգտատերերը կշարունակեն կարդալ այն հրապարակումները, որոնց հետևում են իրենք ու իրենց ընկերները։ Սակայն այդ բազմության մեջ կապույտ սոցցանցը նախապատվություն կտա օրիգինալ պատմություններին։

․ Սոցցանցի ղեկավարությունը ակտիվ բանակցությունների մեջ է խմբագրությունների հետ, որպեսզի նրանց օգնությամբ ավելի հեշտությամբ պարզեն օրիգինալ պատմությունների առանձնահատկությունները, որպեսզի ալգորիթմներին խնդիրը ճիշտ տրվի։  

․Ալգորիթմի փոփոխությունը վերաբերվում է միայն նորություններին։

Մի խնդիր կա

Facebook-ը նախապատվությունը տալու է այն հոդվածներին ու լրատվականներին, որոնք ունեն հստակ ստորագրություն, այսինքն պարզ է, թե ով է նյութը գրողը, իսկ լրատվականի մասին տեղեկատվությունն էլ պատշաճ տեղադրված է։ Սա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել շուկայում, քանի որ հաճախ լրագրողները ցանկանում են անոնիմ մնալ։