Facebook–ում կրկին տվյալների հավաքագրում է. թիրախում երեխաներն են

Facebook–ը կրկին մեղադրվում է տվյալների հավաքագրման մեջ։ Այս անգամ սոցիալական ցանցին մեղադրում են անչափահասների տվյալների հավաքագրման մեջ։  Ամենայն հավանականությամբ, կապույտ տիրույթը տվյալները հավաքել է  Messenger Kids բջջային հավելվածի  միջոցով։

Մեղադրանքները ներկայացրել են ԱՄՆ-ի սպառողների և երեխաների իրավունքների պաշտպանության խմբերի կոալիցիայի ներկայացուցիչները:

Ըստ կազմակերպության կասկածների, Facebook-ը պատրաստվում է երեխաների մասին տվյալներով կիսվել երրորդ կողմի հետ:

Հավելվածը երեխաներին հնարավորություն է տալիս շփվել այլ օգտատերերի հետ եւ պահանջում է, որպեսզի ծնողները նրանց համար կարգավորեն էջը: