Facebook-ում շուտով օնլայն խանութներ կհայտնվեն

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է իր նոր ծառայության թողարկման մասին։ Shops, այդպես է կոչվում նոր ծառայությունը։ Այն ընկերություններին հնարավորություն կտա իրենց բիզնես էջերում օնլայն խանութներ ստեղծել։ Ընդ որում, խանութները հնարավոր կլինի ստեղծել ոչ միայն Facebook-ում, այլև Instagram-ում։ Ավելի մանրամասն ընկերությունը գրում է իր պաշտոնական բլոգում։

blob:https://www.facebook.com/7b6b3df5-fa9c-4500-9133-74f113b0bc5b

Նոր հնարավորությունը թույլ է տալիս ստեղծել վիրտուալ «ցուցափեղկեր», այն ապրանքներով, որոնք ցանկանում են գովազդել։ Խանութի ձևակերպումներն էլ կարող են անել հարակից ծառայությունների միջոցով, ներառյալ Shopify, BigCommerce և Woo ծառայությունները։ Օգտատերերը կարող են կատալոգներին հասանելիություն ունենալ անմիջապես սոցցանցից, պահպանել հավանած ապրանքները և պատվիրել կայքում կամ հենց սոցցանցից, եթե առաքումը ձևակերպվում է ԱՄՆ տարածքում։

Գնորդները կարող են վաճառողների հետ շփվել Facebook Messenger, WhatsApp կամ էլ Instagram-ի միջոցով, գրում է TJ-ն։

Նախատեսվում է Shops ֆունկցիան հասանելի դարձնել օգտատերերին մոտակա ամիսների ընթացքում։ Ապագայում նրանք կարող են գնումներ կատարել անմիջապես չատում։

Նոր հնարավորության օնլայն ներկայացման ժամանակ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ Shops ֆունկցիան պետք է օգնի գործարարների կորոնավիրուսի պանդեմիայի օրերին։

«Եթե դուք չեք կարող ֆիզիկապես վացել ձեր խանութը կամ ռեստորանը, այս գործիքը Ձեզ հնարավորություն կտա ընդունել օնլայն պատվերներ ու առաքել այն ձեր գնորդներին»,- ասել է Ցուկերբերգը։

The Verge-ը գրում է, որ ավելի քան 2․5 միլիարդ լսարանով հարթակն այս գործիքի միջոցով կդառնա աշխարհի ամենամեծ առևտրային հարթակը, այս ցուցանիշով գերազանցելով նույնիսկ Amazon-ին։