Ցանցում են հայտնվել Facebook-ի ներսում գործող խանութի սքրինշոթներ

Facebook սոցցանցում սկսել է փորձարկվել ներկառուցված օնլայն խանութ։ Փորձարկումն անցնում է Սիդնեյում և Նոր Զելանդիայում։ Այս մասին հաղորդում են Mashable-ը և Gizmodo Australia-ն։

Խանութը կոչվում է Buy & Sell («Գնել և վաճառել»): Այն ունի մի քանի բաժին՝ «Հագուստ», «Գեղեցկություն և առողջություն», «Երեխաների համար» և այլն։ Բաժիններում օգտագործողներն ավելացնում են տարբեր ապրանքներ, որոնց վրա նշվում է գինն ու գտնվելու վայրը։

2014-ի ամռանը սոցցանցը սկսեց փորձարկել «Գնել» կոճակը, որը տեղադրվում էր Like և Share կոճակների կողքին։ Նշենք, որ չի բացառվում, որ սոցցանցը միջնորդավճար պահի վաճառքներից։ Նման կոճակներ փորձարկվում են նաև Twitter-ում, Instagram-ում և Pinterest-ում։