Facebook-ում հնարավոր կլինի 3D նամակներ ուղարկել

Facebook սոցցանցում նոր գործառույթ է ավելացել։ Այժմ ցանցաբնակները կարող են 3D նամակներ ուղարկել։ Գործառույթն ստեղծել են glTF 2.0 ֆորմատի շնորհիվ, որը թույլ է տալիս աշխատել 3D օբյեկտների հետ։

Նորույթի շրջանակում ընկերությունը ակտիվ համագործակցում է այլ տեխնոընկերությունների հետ։ Օրինակ` օգտատերերերը կարող կիսվել   Xperia XZ1 սմարթֆոնով արված  իրենց 3D հիշողություններով։ Բացի այդ, Modo 3D ֆոտոխմբագրիչը, սոցցանցում արագ կիսվելու համար,  մշակել է 3D ֆայլերի արդեն պաստրաստի  տարբերակներ։ Օգտատերերը կարող են պտտել 3D նկարները համակարգչի մկնիկի ձախ ստեղով կամ մատների օգնությամբ` սմարթֆոններում ու պլանշետերում։Lego ընկերությունն արդեն թեստավորել է սոցցանցի նորույթը և ֆեյսբուքյան իր հաշվում տեղադրել կոնստրուկտորի  3D նկարներ։

Ավելի վաղ Facebook–ը ավելացրել էր լրահոսում 3D գրառումներ կատարելու գործառույթը։