Facebook-ը կտարբերակի հարուստ օգտատերերին աղքատներից

Facebook ընկերությունը արտոնագրել է նոր ալգորիթմ, որը կարող է տարբերակել օգտատերերի սոցաիալական այս կան այն դասի պատկանելիությունը` աղքատ, միջին և հարուստ։ Սոցիալական աստիճանի տարբերակման համար, ըստ Facebook-ի, հաշվի են առնելու մի քանի գործոն, այդ թվում են այն սարքերը, որոնցով օգտատերերը մուտք են գործում սոցցանց, բնակության վայրը, կրթությունը և ճանապարհորդությունների քանակը։

Facebook–ն այս նոր գործիքն արտոնագրել է փետրվարին և դեռևս հայտնի չէ արդյոք այն արդեն ներդրվել ու գործում է սոցցանցում։ Ընկերությունը բացհայտում է, որ նոր ալգորիթմի աշխատանքը միտված է գովազդների ցուցադրության ճիշտ թիրախավորման համար, օրինակ` եթե օգտատերը հավանել է ճանապարհորդությունների վերաբերյալ էջեր և check-in է եղել տարբեր երկրներում ու քաղաքներում, ապա ալգորիթմը կարող է որոշել և ցուցադրել տուրիստական գործակալությունների գովազդներ։ Ալգորիթմը կարող է իմանալ, թե որ տուրիստական կայքերն է օգտատերն այցելել։

Եթե Facebook-ը որոշի ներդնել նոր արտոնագրած ալգորիթմը, ապա ընկերությունը պետք է շտկումներ մտցնի տվյալների հավաքագրման կանոներում Եվրոպական խորհրդարանի ընդունած Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգերի համաձայն (General Data Protection Regulation)։ Ընկերություններին, որոնք խախտում են անձնական տվյալների պաշտպանության այդ օրենքը, սպառնում է տարեկան եկամուտի 4%-ի չափով տուգանք կամ էլ 20 մլն. եվրո տույժ։