Facebook-ը հաջորդ շաբաթ կփակի իր բաժիններից մեկը

Facebook սոցիալական ցանցը որոշում է կայացրել հաջորդ շաբաթ դադարեցնել իր բաժիններից մեկի գոյությունը, տեղեկացնում է The Verge-ը:

Մարկ Ցուկերբերգի ղեկավարած սոցիալական ցանցը որոշել է փակել Trending box բաժինը, որը արդեն չորս տարի Facebook-ի օգտատերերին էր տեղեկացնում առավել ուշագրավ նորությունները: Նման որոշման պատճառ կարող էր դառնալ այն, որ Facebook-ը անընդհատ քննադատվում էր սուբյեկտիվության համար: Ըստ որոշ քննադատների Facebook-ը «թրենդում» էր այն, ինչ հոգեհարազատ էր իրեն: Բացի այդ, այս բաժինը Facebook-ը ծաղրելու առարկա էր , քանի որ շատ օգտատերեր մատնանշում էին, որ հենց այստեղ է երևում Facebook-ի Twitter-ից մեկ օրով հետ մնալու փաստը:

Այժմ սոցիալական ցանցը հավանական այլընտրանքներ է որոնում բացը լրացնելու համար: Facebook-ը կարող է ստեղծել տեղական և հրատապ լուրերի առանձին բաժիններ: