Facebook-ի արհեստական բանականությունը կկանխատեսի օգտատերերի տեղափոխությունը

Facebook-ը  պատրաստվում է արհեստական բանականության հիմքով աշխատող ալգորիթմի շնորհիվ պարզել  օգտատիրոջ տեղաշարժի  ուղղությունը։ Նաև հիմնվելով՝  նախկին տվյալների հիման վրա։

Օրինակ, եթե օգտատերը գտնվում է մարզասրահում, ալգորիթմը գնահատում է, թե որքանով է հավանական, որ նա գնա ռեստորան։

Եթե հավանականություն կա, ապա արհեստական բանականությունը նրա նորությունների ժապավենում ավելացնում է մոտակա ռեստորանի կամ հաստատության գովազդ, որտեղ օգտատերը նախկինում եղել է։