Facebook-ը փորձնական հավելվածներ կստեղծի

Facebook-ը հայտարարել է, որ New Product Experimentation (NPE) Team-ի համար աշխատակիցներ է հավաքում։ Թիմը զբաղվում է նոր հավելվածների մշակմամբ։ Ընկերությունը պլանավորում է փոքրիկ ծառայություններ և դրանք թեստավորել հիմնական սոցցանցային հարթակից դուրս։

Աշխատանքային խումբը կգրանցվի որպես առանձին ընկերություն և կլինի ավելի ճկուն։  NPE Team հավելվածները արագ կփոփոխվեն և անգամ կփակվեն, եթե դրանք անօգուտ լինեն օգտատերերի համար։

Նոր ծրագրերը հասանելի կլինեն а iOS, Android համակարգերի համար և դեսքթոփային տարբերակով։ Թե երբ դրանք կթողարկեն, հայտնի չէ։