Կգործարկվի Facebook at Work ծառայությունը

5a1c28f6-08c3-11e3-9d66-c4516f8951d1_web_scale_0.0857265_0.0857265__-pic510-510x340-67547Facebook սոցցանցը պատրաստվում է թողարկել Facebook at Work նոր ծառայությունը, որը կունենա աշխատանքային սոցցանցի ուղղվածություն, ինչպիսին օրինակ LinkedIn-ն է։ Ծառայությունը կներառի նաև այն բոլոր ծրագրերը, որոնք հաճախ են օգտագործվում աշխատավայրում, օրինակ՝ Google Drive կամ նույնիսկ Microsoft Office։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։

Նոր սոցցանցը թույլ կտա շփվել աշխատակիցների հետ, ավելացնել կոնտակտներ, համատեղ աշխատել փաստաթղթերի վրա և այլն։ Արտաքնից կայքը շատ նման կլինի Facebook-ին, կրկին լրահոս, խմբեր, չաթ, սակայն օգտագործողները կկարողանան բաժանել իրենց անձնական էջը պրոֆեսիոնալից:

Facebook-ի աշխատակիցները վաղուց օգտագործում են կայքի այս տարբերակը։ Նշենք, որ Facebook սոցցանցը շատ ընկերություններում արգելափակված է, որպեսզի աշխատակիցները կարողանան կենտրոնանալ ու աշխատել։ Սակայն շատերի համար էլ սոցցանցը դարձել է աշխատանքի մի մաս և գործընկերների հետ շփվելու հնարավորություն։

Թե երբ ծառայությունը հասանելի կլինի բոլորին, առայժմ պարզ չէ, քանի որ սոցցանցի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալ։