Facebook-ը կզբաղվի սեփական չիպերի արտադրությամբ

People are silhouetted as they pose with laptops in front of a screen projected with a Facebook logo, in this picture illustration taken in Zenica October 29, 2014. Facebook Inc warned on Tuesday of a dramatic increase in spending in 2015 and projected a slowdown in revenue growth this quarter, slicing a tenth off its market value. Facebook shares fell 7.7 percent in premarket trading the day after the social network announced an increase in spending in 2015 and projected a slowdown in revenue growth this quarter. REUTERS/Dado Ruvic (BOSNIA AND HERZEGOVINABUSINESS LOGO - Tags: BUSINESS SCIENCE TECHNOLOGY LOGO TPX IMAGES OF THE DAY)

Facebook ընկերության հետազոտությունների ղեկավար Յան ԼեԿունը Twitter-ում հղում է հրապարակել սոցցանցում մեքենայական բանականության պրոցեսորների մշակման համար թափուր աշխատատեղի վերաբերյալ:

Սոցցանցը թիմ է հավաքում սեփական չիպերի ստեղծման համար: Ավելի վաղ Facebook-ի հետազոտությունների ղեկավար Յան ԼեԿունը Twitter-ում հղում էր տեղադրել սոցիալական ցանցում թափուր աշխատատեղերի վերաբերյալ՝ առաջարկելով արձագանքել այն մասնագետներին, որոնք հետաքրքրված են արհեստական բանականության մեքենայական պրոցեսորների մշակմամբ:

Facebook-ը մենեջեր է փնտրում, որը «SoC/ASIC-ի և անհրաժեշտ ողջ ծրագրային ապահովման արտադրության կազմակերպություն կստեղծի» (SoC-ն պրոցեսորներ են, որոնք հիմնականում օգտագործվում են բջջային սարքերում, ASIC-ն չիպեր են, որոնք ստեղծվել են կոնկրետ նեղ խնդիրների համար): Մենեջերը պետք է ղեկավարի սարքերի, արհեստական ինտելեկտի կամ սերվերների համար պրոցեսորների մշակողների թիմը: