Որոշ օգտատերերի մոտ Facebook–ն ու Instagram–ը դեռ վատ են աշխատում

Facebook և Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում երեկ խափանում է գրանցվել։ Այս մասին հաղորդել  է Gazeta-ն: Facebook–ի էջը  բացելիս` սխալի մասին հաղորդագրություն է հայտնվում։

Instagram-ը օգտատերերին հայտնել է, որ «ժապավենը հնարավոր չէ թարմացնել»:

Downdetector կայքի փոխանցմամբ՝ Facebbok–ի աշխատանքի խափանումը նկատվում է Ռուսաստանում և Հյուսիսային Եվրոպայում: Instagram-ը ընդհատումներով է աշխատում Հարավային Ամերիկայում:

Ի դեպ` խափանումներ են նկատվել նաև Հայաստանի տարածքում։ Որոշ օգտատերերի մոտ խափանումները նաև շարունակվում են հիմա։ Ընկերությունները հորդորում են չանհանգստանալ։ Սոցցանցերի աշխատանքը օրվա ընթացքում կկարգավորվի բոլորի մոտ։