Facebook-ի Instant Articles-ն ավելի արագ կբեռնի կայքէջերը

Ապրիլի 12-ից հասանելի կդառնա Facebook-ի Instant Articles-ը՝ որպես ազատ պլատֆորմ ցանկացած հրապարակողի համար: Այս հնարավորությունը հեշտացնում է հրապարակումների ընթերցման ընթացքը, քանզի հոդվածն առանձին դիտարկչում բացելու փոխարեն ընթերցողն այժմ կարող է կարդալ այն հենց սոցիալական ցանցի ներսում:

ինստ1

Instant Articles-ը, բացի ընթերցողի և հրապարակողի համար հարմարավետ տարբերակ լինելուց, նաև շատ եկամտաբեր է Facebook-ի համար բիզնեսի տեսանկյունից: Instant Articles-ը ազատում է ընթերցողին դիտարկչում հոդվածի ներբեռնման ձանձրալի գործընթացից՝ պահելով նրանց Facebook-ի սահմաններում և չկտրելով ընկերների հետ շփումից:

Google-ը նույնպես նախատեսում է նույնանման ծրագիր թողարկել փետրվարի վերջին: Սակայն այս երկու ընկերություններն իրար հետ չեն մրցակցի, քանզի հրապարակողները հնարավորություն կունենան ավելի շատ օգտվելու Google-ի AMP ծրագրից՝ իրենց էջերի բեռնումն արագացնելու համար:

թրաֆ

Նշենք սակայն, որ Facebook-ն ակնհայտորեն սահմանափակում է Instant Articles-ում ցուցադրվող գովազդների թիվը:  Հարթակում գործում է հետևյալ սկզբունքը, էջում գովազդը չպետք է գերազանցի կոնտենտի 15 տոկոսը:

Աղբյուրը՝ TechCrunch