Facebook-ը 2019 թվականից անլար համացանց կապահովի բոլորի համար

Facebook–ը նոր նախագիծ է ներկայացրել, ըստ որի մոտակա ժամանակներում ընկերությունը անլար համացանցով կապահովի ամբողջ աշխարհը։ Նախագիծը կրում է Terragraph անվանումը և  կփորձարկվի 2019 թվականին: Այս մասին ասել է նախագծի աշխատանքներին մասնակցող Qualcomm ընկերության մարքեթինգի հարցերով մենեջերը, հաղորդում է HighTech- ը:

Մասնագետները փորձում են պարզել, թե  ինչպես արագ և արդյունավետ փոխանցել տվյալները ինտերնետի միջոցով, որը ավելի արագ կլինի քան սովորական Wi-Fi-ը:

Նախագծի առաջին փուլում Facebook-ի ծրագրերում փոքր տարածքներ են մտնում՝ քաղաքային թաղամասեր կամ մի քանի նման թաղամասեր: Հայտնի է նաև դարձել, որ առաջին փորձարկումները նախատեսվում են Բուդապեշտում  և Կուալա Լումպուրում անցկացնել: