Facebook-ում հայտնվել է Snapchat Stories-ի նման ֆունկցիա

Facebook-ում հայտնվել է Instagram-ի ու Snapchat-ի Stories-ի նմանությամբ գործառույթ: Ինչպես վերջին երկուսի դեպքում, այնպես էլ Facebook-ի հավելվածի վերին հատվածում կավելանա հատուկ Stories-ի բաժին ճիշտ նույն կլոր պատկերներով, որտեղ էլ տեղադրված նկարներն ու տեսանյութերը կինքնաոչնչանան հրապարակման պահից սկսած 24 ժամ անց:

715263abe711aec68f16427e5c375a14

Ընկերությունը նշել է, որ սա ընկերների շփման նոր հնարավորություն է, որի միջոցով կարելի է կիսվել առավել ակտուալ թեմաներով ու հրապարակումներով: Նշենք, որ այս ֆունկցիան դեռ հասանելի է Իռլանդիայում, սակայն ընկերությունը նախատեսում է առաջիկա շաբաթների ընթացքում ընդլայնել դրա աշխարհագրությունը և հասանելի դարձնել բոլոր օգտատերերին: