10 եղանակ` Facebook-ում շատ լայքեր հավաքելու համար

Ուզում եք, որպեսզի ձեր գրառումներն ու նկարները շատ լայքե՞ր հավաքեն Facebook սոցցանցում:  Ընկերների ուշադրությունը գրավելու համար պետք է իմանալ` ինչպիսի նկարներ ու մեկնաբանություններ թողնել: Եվ այսպես, սկսենք:

  1. Ունեցեք շատ ընկերներ: Սա լայքերի թիվը մեծացնելու ամենահեշտ ճանապարհն է: Մի խուսափեք ընկերական հրավեր ուղարկել այն մարդկանց, որոնց առաջարկում է սոցցանցը: Բայց զգուշացեք չափից դուրս շատ մարդկանց հրավեր ուղարկելուց, քանի որ սոցցանցը կարող է որոշ ժամանակով արգելափակել friend request ուղարկելու հնարավորությունը:
  2. Եղեք ակտիվ նաև իրական կյանքում, եթե ձեր շփման շրջանակը լայն լինի, սոցցանցում ևս ավելի շատ ընկերներ կունենաք: Մարդիկ ավելի շատ հակված կլինեն լայքել ձեր գրառումները, եթե իրական կյանքում շփվում են ձեզ հետ:
  3. Նշեք ձեր ընկերներին, եթե նրանք կան ձեր լուսանկարներում: Սրա շնորհիվ լուսանկարը կսկսեն լայքել նաև նրանց ընկերները:
  4. Դուք ևս ակտիվ եղեք, լայքեք ձեր ընկերների գրառումներն ու նկարները. սա շատ կարևոր է: Հավանեք նաև նրանց գրառումները, ում այդքան էլ լավ չեք ճանաչում. սա կօգնի «շահել» նրանց սիրտը:
  5. Օրական նվազագույնը մեկ անգամ գրառում կատարեք: Գրեք այնպիսի բանի մասին, որը մարդկանց կհետաքրքրի: Հումորային գրառումները միշտ էլ շատ ուշագրավ են: Եղեք հնարավորինս լակոնիկ, պատկերացրեք` գրառում եք անում Twitter-ում:
  6. Չափից դուրս ակտիվությունը կարող է վնասել. եթե ձեր ընկերների լրահոսը ողողվի միայն ձեր գրառումներով ու նկարներով, մեծ է նրանց հոգնեցնելու հավանականությունը: Արդյունքում նրանք նույնիսկ կարող են ջնջել ձեզ իրենց ընկերներից:
  7. Հրապարակեք «ճիշտ» լուսանկարներ, համոզվեք, որ ձեր նկարը զվարճալի է, հետաքրքիր կամ ինչ-որ իմաստով անսովոր:
  • Հանդիպել եք հայտնի մարդկու ու լուսանկարվե՞լ նրա հետ. այս նկարի լայքերը երաշխավորված են:
  • Ունե՞ք մանուկ ժամանակվա հետաքրքիր նկարներ. շտապեք տեղադրել:
  • Եթե ձեր նկարում կան նաև այլ մարդիկ, ապա այն ավելի մեծ ուշադրության կարժանանա:
  • Մի հրապարակեք այնպիսի նկարներ, որտեղ դուք չկաք. բնության տեսարանները կամ Փարիզի փողոցների նկարներն այնքան էլ հետաքրքիր չեն լինի մարդկանց, ինչպես ձեզ համար:

8. Աշխատեք չբողոքել. լինի դա եղանակը, ձանձրալի աշխատանքը և այլն:

9. Խուսափեք շատ անձնական գրառումներ անելուց, ոչ բոլորին են դուր գալիս մարդկանց մասին անձնական մանրամասները:

10. Հետևեք նորություններին, հետաքրքիր լուրեր տարածելը ևս կօգնի շատ լայքեր հավաքել:

Խորհուրդ

Հիշեք, որ Facebook-ն իրական կյանքի արտացոլումը չէ: Եթե  մարդիկ հավանում են ձեր գրառումները, չի նշանակում, որ դուք հրաշալի մարդ եք, պարզապես շատ լավ էջ ունեք սոցցանցում: Եվ հակառակը, եթե մարդիկ չեն լայքում ձեր ստատուսները, չի նշանակում, որ ձեզ վատ են վերաբերվում: