Facebook մեսենջերում հայտնվել է նոր հնարավորություն

Facebook Messenger հավելվածը համալրվել է նոր ֆունկցիաներով: Առաջինը թույլ է տալիս զրուցակիցներին հարցում անցկացնել, իսկ երկրորդը Chat Assist-ն է, որը սովորել է «հասկանալ», թե երբ է օգտագործողը ցանկանում գումար ուղարկել:

Հարցումների հնարավորությունը առկա է խմբային չաթերում (նվազագույնը 3 մասնակից): Սկզբնական շրջանում նորամուծությունը հասանելի կլինի միայն ԱՄՆ-ի օգտագործողներին: Չաթի մասնակիցները կկարողանան քվեարկել և ընտրել, օրինակ, հանդիպման վայրը:

Կատարելագործվել է նաև Chat Assist ֆունկցիան, որը վերլուծում է չաթն ու առաջարկում տարբեր ծառայություններ, օրինակ` տաքսի պատվիրել կամ ավիատոմս ամրագրել: Այժմ գումարի հետ կապված արտահայտություններ հայտնաբերելու դեպքում համակարգը կառաջարկի բանկային փոխանցում կատարել:

Մի քանի օր առաջ գումարային փոխանցումների հնարավորություն է գործարկել նաև VKontakte սոցցանցը:

Աղբյուրը` VentureBeat