Facebook-ը Messenger Kids հավելվածում «քնած» ռեժիմ կավելացնի

Facebook սոցցանցը Messenger Kids հավելվածում «քնած» ռեժիմ կավելացնի՝ ծնողներին թույլ տալով հետևել և անհրաժեշտության դեպքում սահմանափակել դրա օգտագործումը։

Այժմ ծնողները կարող են ժամ սահմանել, թե երբ հավելվածը անհասանելի կդառնա և  երեխաները չեն կարողանա օգտվել դրանից։  Կարող է լինել որպես մեկանգամյա սահմանափակում, օրինակ ամեն օր 21:00-ից հետո կամ ամեն օր տարբեր ժամեր սահմանել։

Facebook-ը մինչև 13 տարեկան երեխաների համար նախատեսված հավելվածը գործարկել էր դեկտեմբերին:  Հավելվածը թույլ է տալիս ծնողներին տեսնել, թե ինչ են անում իրենց երեխաները վիրտուալ տարածքում և չի պարունակում գովազդ։