Facebook-ում հնարավոր կլինի սնունդ պատվիրել ու կինոյի տոմսեր գնել

Facebook սոցցանցի մշակողները ներկայացրել են բջջայի հավելվածի նոր հնարավորությունները. արդեն Facebook-ում աշխատում է խորհուրդների համակարգ: Եթե օգտագործողը հարցնում է ընկերներին,  օրինակ, մոտակա ժամանցի վայրերի մասին, նա կարող է միացնել Recommendations ֆունկցիան, որը մեկ քարտեզում կհավաքի ընկերների խորհուրդ տված վայրերը:

Միջոցառումների Events բաժնում արդեն ավելի հեշտ է դարձել իմանալ սպասվող միջոցառումների մասին: Ավելացվել է ևս մեկ նորամուծություն. անմիջապես ռեստորանների և սննդի կետերի էջերից հնարավոր է պատվեր կատարել, ինչպես նաև կինոթատրոնի և այլ միջոցառումների տոմս գնել:

Այս հնարավորություններըն աստիճանաբար սկսել են հասանելի դառնալ: Սպասեք թարմացումներին:

Աղբյուրը` Facebook