Роскомнадзор-ը գործ է հարուցել Facebook-ի և Twitter-ի դեմ

Роскомнадзор-ը որոշել է այս անգամ ուշադրության կենտրոնում պահել  Facebook և Twitter սոցիալական ցանցերը։ Պատճառը վերջերս ընդունված օրենքն է, ըստ որի օգտատերերի տվյալները պետք է պահվեն միայն ռուսական սերվերներում։

Անցյալ տարվա ավարտին, այս երկու սոցիալական ցանցերը դեռ չէին կատարել ռուսական իշխանության պահանջը, որ արդյունքում նրանց խնդրել էին մանրամասնել իրավիճակը։ Ընկերությունների պատասխանները չեն գոհացրել պատկան մարմիններին։ Եթե Роскомнадзор-ը որևէ համաձայնության չգա սոցիալական ցանցերի հետ, ամենայն հավանականությամբ, դրանք Ռուսաստանի տարածքում կարգելափակվեն։