Facebook–ը կրկին անցել է նորորարություններին։ Այժմ սոցցանցը ցանկանում է իր կողմ շեղել Youtube–ի օգտատերերին։
Կալիֆորնիացիները պատրաստվում են մտցնել վճարովի բաժանորդագրության գործառույթը, որի շնորհիվ օգտատերերը կստանան հնարավորություն դիտել հայտնի վիդեոբլոգերների օրիգինալ ու բացառիկ բովանդակությամբ տեսանյութերը։
Եթե ֆեյսբուքի օգտատերը բաժանորդագրվում է բլոգերներին, նրա վիրտուալ ընկերները դա պարտադիր տեսնում են լրահոսում` նյուզֆիդում։ Լավ տեսանյութեր դիտելու համար մեկ ամսվա բաժանորդագրությունը 4.99 $ է։ Ի դեպ` ընկերությունը այդ գումարից կստանա միայն $3,5 դոլարը։ Մնացած գումարը, հարթակներ տրամադրելու համար, գնալու է Apple և Google ընկերությունների գանձարան։
Պետք է նշել, որ 2017–ին Facebook–ը թողարկեց Watch գործառույթը, որը նախատեսված էր տեսանյութերում դրվող գովազդից շահույթ ունենալու համար։ Այս գործառույթը դեռևս հասանելի է միայն ԱՄՆ–ի տարածքում։