Apple-ը՝ FaceTime-ում հայտնաբերած սխալի համար 14-ամյա պատանուն մեծ գումար կվճարի

Հրանթ Թոմփսոնը Apple-ից պարգևավճար կստանա FaceTime-ում սխալ հայտնաբերելու համար։ Խոսքը զանգերը գաղտնալսելու խոտանի մասին է։ Այս մասին ittrend.am-ը տեղեկացրել էր ավելի վաղ։

Պատանու հավանական պարգևի մասին CNBC հեռուստաընկերությանը պատմել է երտասարդի մայրը։ Նա պատմել է, որ Արիզոնայում գտնվող իրենց տուն է այցելել Apple-ի պաշտոնավոր անձ և անձամբ պատանուն շնորհակալություն հայտնել խոտանը հայտնավերելու համար։ Աշխատակցի անունը Միշել Թոմփսոնը չի նշել։

Apple-ն ինչպես և մյուս խոշոր IT ընկերությունները հավելվածներում և գաջեթներում խոտաններ հայտնաբերելու համար մեծ գումարներ է տրամադրում։ Apple-ը դա անում է մեկ տարբերությամբ, նա գումար է վճարում միայն այն դեպքում, երբ աչալուրջ օգտատերերը հայտնաբերում են այնպիսի խոտաններ, որոնք թույլ են տալիս հաքերներին հասանելիություն ունենալ iCloud-ում պահվող անձնական տվյալներին կամ սխալը կապված է ամբողջ iOS համակարգի հետ։

Թոմփսոնի դեպքում ընկերությունը բացառություն է կատարել, քանի որ այս սխալը մեծ արձագանք էր գտել համացանցաբնակների շրջանում։