Հրապարակվել է «Հարրի Փոթեր»-ի հեղինակի նոր ֆիլմի թրեյլերը

Warner Bros. կինոստուդիան հրապարակել է «Ֆանտաստիկ գազաններն ու որտեղ նրանց գտնել» ֆիլմի անոնսը: Հայտնի «Հարրի Փոթեր» վիպաշարի հետ անմիջական կապ ունեցող այս ֆիլմը էկրաններին կբարձրանա 2016-ի նոյեմբերին: Գլխավոր դերերում հանդես են գալիս Էդդի Ռեդմեյնը, Քեթրին Ուոթերսոնը, Քոլին Ֆարելն ու Քարմեն Էջոգոն:

Ջոան Ռոուլինգի համանուն գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի գործողությունները ծավալվում են Հարրի Փոթերի մասին սագայի մեկնարկից 70 տարի առաջ:

«Հարրի Փոթեր» վիպաշարը լույս է տեսել 1998-2007 թվականներին:  Վեպերը թարգմանվել են 77 լեզուներով ու վաճառվել ավելի քան 450 մլն օրինակով: Բոլոր գրքերն էլ էկրանավորվել են. 2001- 2011 թթ. թողարկվել է 8 ֆիլմ, որոնց գլխավոր դերերում են եղել Դենիել Ռեդքլիֆը, Ռուփերտ Գրինն ու Էմմա Ուոթսոնը: