Fb.gg. Facebook–ի և Twitter–ի նոր մրցակիցը

Facebook–ը որոշել է փորձարկումներ կատարել  Twitch հարթակում և թողարկել է   Fb.gg անվանումով իր սեփական հարթակը։

Հարթակի գլխավոր էջը ամեն օգտատիրոջ համար անհատական տեսահոլովակներ է ընտրում։ Ընտրությունը պայմանավորված է օգտատիորջ խաղային, խմբային և սթրիմինգային նախասիրություններով։  Բացի այս այստեղ կհեռարձակվեն մարզական խոշոր միջոցառումները։

Facebook Gaming Creator Level Up Program հարթակի օգնությամբ կապույտ տիրույթը որոշել է ստվեր գցել   Twitch և  Youtube Gaming սթրիմինգային ծառայությունների վրա։ «Աստղերը» սթրիմինգային ծառայությունից օգտվելու համար կստանան 1 ցենտ։ Սովորական օգտատերերի հարավորությունները փոքր ինչ սահմանափակ են, բայց նրանք կարող են հեռարձակումներ կազմակերպել 720 HD թույլտվությամբ։

Հետագայում հարթակում բազմաթիվ հնարավորություններ ավելանան այդ թվում նաև   VR-ժ Oculus սաղավարտով հեռարձակումներ կազմակերպելն ու դիտելը։