Facebook–ը սկսել է վճարել եզակի ու բացառիկ կոնտենտի համար

Facebook–ը փորձնական ծրագիր է սկսում, որը խմբերի ադմինիստրատորներին թույլ կտա  բացառիկ ու եզակի կոնտենտի համար վճարվել։

«Կոմերսանտը»–ի փոխանցմամբ,  բաժանորդագրությունը տատանվելու է 4,99 դոլարից մինչև 29.99 դոլարի սահմանում: Այսպես, խմբերից մեկում, որը նվիրված է ամերիկյան համալսարաններում ուսուցմանը, 29.99 դոլար բաժանորդագրության դիմաց կարելի է խորհրդատուների հետ ընդունելության, դրամաշնորհների և կրթական ծրագրերի մասին հարցեր քննարկել:

Այս համակարգի ներդնումը չի ազդի անվճար խմբերի աշխատանքի վրա, որոնք հասանելի կլինեն բոլոր օգտատերերին: Փորձի առաջին մասնակիցները կլինեն փոքրիկ խմբերը, որոնք խոհանոցի, տան կահավորման, ամերիկյան համալսարաններում ընդունելության մասին կլինեն: