Facebook-ը կարգելի սեքսուալ բնույթի գրառումներն ու նամակագրությունները

 Facebook-ում թարմացրել են   «Սեքսուալ բռնություն» բաժինը, ըստ որի, սյուհետ սոցցանցում հնարավոր չի լինի հրապարակել սեքսուալ բնույթի կոնտենտ նաև զրույցներ վարել անձնական նամակագրությունում նման թեմաներով։

Հեղինակները նշում են, որ չեն արգելում սեքսուալ բռնության և ոտնձգությունների մասին հրապարակումները, չի արգելվի նաև սեքսուալ կողմնորոշման մասին հրապարակումները։

Իսկ ահա այն, թե ինչ չի կարելի հրապարակել ավելի ընդգրկուն ցուցակ է։ Արգելված բովանդակություն է համարվելու՝ սեքսուալ ենթատեքստ ունեցող հրապարակումները, էրոտիկ մերսման մասին հրապարակումները, սեքսուալ բնորոշում ունեցող բառերն ու բառակապակցությունները։ Արգելվում են նաև մերկ լուսանկարները, անգամ եթե դրանք ներկայացված են արվեստի տարբերակով՝ ձեռքով նկարված։