Facebook-ը հաստատել է 7 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսքի մասին լուրը

Facebook ընկերությունը խոստովանել է, որ շուրջ 7 մլն օգտատիրոջ տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Խոտանը սոցցանցում եղել է շուրջ 12 օր՝ սեպտեմբեր 13-25-ը ընկած ժամանակահատվածը։

Կողմնակի հավելվածները սովորաբար տեսնում են այն նկարները, որոնք հրապարակվել են լրահոսում, իսկ ահա պատմություններում տեղադրված նկարները պետք է աննկատ մնային այդ հավելվածների համար, ինչը տեղի չի ունեցել։

Ընկերությունը չի հայտնել, թե կոնկրետ որ հավելվածներն են հասանելիություն ունեցել այս նկարներին, նաև չի հայտնում՝ արդյո՞ք որևէ վնաս հասցվել է օգտատերերին, թե՝ ոչ։ Խոտանի <<զոհ>> են դարձել շուրջ 2 մլն օգտատեր։