Ֆիլհարմոնիկը թողարկել է բջջային հավելված

screen568x568 (1)Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը թողարկել է բջջային հավելված, որը թույլ կտա ավելի արագ ու հարմարավետ կերպով տեղեկանալ նվագախմբի բոլոր համերգներին և նորություններին։ Հավելվածը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերի համար։

Հավելվածը մանրամասնորեն կտեղեկացնի սպասվող համերգների, ինչպես նաև Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի վերաբերյալ։ Բացի այդ՝  հավելվածը թույլ է տալիս ունկնդրել կամ դիտել համերգների տեսագրությունները։

Հավելվածն ունի 11 (Android) և 17 ՄԲ (iOS) ծավալ և համատեղելի է iOS 7.0 կամ ավելի բարձր, Android 3.2 կամ ավելի բարձր տարբերակների հետ։  iOS-տարբերակը համատեղելի է iPhone, iPad, iPod touch սարքերի համար։