Այսուհետ Flappy Bird կարելի է խաղալ էլեկտրոնային ծխախոտով

YouTube-ի Balázs Bank անունով օգտատերը կարողացել է տխուր ճակատագրով լեգենդար Flappy Bird խաղը տեղադրել էլեկտրոնային ծխախոտի վրա, ավելի կոնկրետ՝ eVic-VTC Mini մոդելի վրա: Որպես ապացույց` նա տեսահոլովակ է տեղադրել YouTube-ում, իսկ նկարագրության մեջ նշել է ցուցումները, որոնց միջոցով կարելի է ներբեռնել խաղը և տեղադրել սեփական սարքի վրա:

Հիշեցնենք, որ Flappy Bird խաղը թողարկվել է iOS-ի և Android-ի համար 2014թ.-ին՝ վայելելով մեծ ճանաչում: Սակայն այն այնքան բարդ էր, որ հավակնել էր դառնալ ամենանյարդայնացնող մոբայլ խաղը: Սակայն խաղի կառավարման համակարգն ինքնին բավականին պարզ էր, ինչն էլ հնարավորություն տվեց նրան հայտնվել այդչափ անսպասելի սարքում:

Կայծակնային արագությամբ նյարդայնացնող խաղն այնքան հրահրեց վիետնամցի ծրագրավորող Դոնգ Նգուենին, որ նա ջնջեց խաղը Android-ի և iOS-ի հավելվածների խանութներից: Gears-ի տերը և միակ մասնակիցը, ով իր արտադրանքով օրական մինչև 50 հազար դոլար էր աշխատում բացառապես գովազդի շնորհիվ, խոստովանել է, որ Flappy Bird-ն ավիրել է իր կյանքը: Նա դադարել է քնել, իրեն սկսել է մեդիաաստղ զգալ և գիտակցել, որ դա այն կարգավիճակը չէր, որին նա ձգտում էր:

Աղբյուրը՝ Reddit