Թռչող տաքսու նախատիպ Uber-ից (տեսանյութ)

Uber-ը նոր  թռչող տաքսու նախատիպ է ներկայացրել, որը հիշեցնում է  ինքնաթիռի և ուղղաթիռի հիբրիդ։ Ընկերությունը մտադիր է  2023-ին սկսել դրա շահագործումը։

Նորույթըն ամբողջությամբ էլեկտրական կլինի և կկարողանա  տեղաշարժվել 300-600 մ բարձրության վրա։ Վայրէջքի հարթակներն, ըստ ընկերության մտահաղացման, կտեղադրվեն բարձրահարկ շենքերի տանիքներին, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա 200 թռիչք և վայրէջք ընդունել: Խիտ բնակեցված վայրերում ուղևորության ժամանակը 30-ից մինչեւ 5 րոպե կկրճատվի: