Ford–ը ցուցադրել է ապագայի երթևեկությունը

Ford  ընկերությունը հոլովակ է թողարկել, որտեղ ցուցադրել է, թե ինչպիսի տեսք կունենա ճանապարհային երթևեկությունը մոտ ապագայում։ Նախ, ըստ Ford–ի, ճանապարհին լինելու են միայն ինքնավար մեքենաներ, իսկ ճանապարհները լինելու են առանց լուսացույցների։ Ըստ ընկերության վիճակագրության, միջին վիճակագրական տվյալներով, ամեն վարորդ իր կյանքի ընթացում 2 օր սպառում է կանաչ լույսին սպասելով։ Իսկ վթարների 60 տոկոսը տեղի է ունենում խաչմերուկներում։ Ford–ը կարծու է, որ խնդիրը լուծելի է ինքնավար մեքենաների շնորհիվ։

Ընկերության մշակած կոնցեպտի շնորհիվ մեքենաները «կշփվեն» միմյանց հետ` հայտնելով գտնվելու ստույգ վայրի մասին։ Եթե երկու մեքենա միաժամանակ  մոտենում են նույն խաչմերուկին, ապա էլեկտրական սենսորները հաշվարկում են ճշգրիտ հեռավորությունը։