Foxconn-ը ցանկանում է գնել Sharp-ը 3.6 մլրդ դոլարով

Այս տարվա փետրվարի վերջին Hon Hai Precision Industry ընկերությանը, որը ներկայացնում է Foxconn բրենդը, հաջողվել էր համաձայնության հասնել Sharp ընկերության հետ վերջինիս բաժնետոմսերի մեծ մասը 4.4 մլրդ դոլարով գնելու համար, սակայն այժմ` ինչպես հաղորդում է Reuters լրատվականը, գնորդը ցանկանում է իջեցնել պայմանագրի գինը 900 մլն դոլարով, այսինքն գնել ընդամենը 3.6 միլիարդով:

Ամենայն հավանականությամբ, Foxconn-ի նման քայլը պայամանավորված է այն հանգամանքով, որ Sharp-ի տարեկան տնտեսական ցուցանիշները սպասվածից ավելի վատը դուրս կգան: Կան կանխատեսումներ, որ ճապոնական ընկերությունը հերթական անգամ տարին կփակի ֆինանսական կորուստներով, այնինչ ընկերությունը հայտնում է եկամուտների բարձրացման մասին: Հենց այս պատճառով էլ գործարքի կնքումը հետաձգվել է հաջորդ շաբաթվա վերջ, քանի որ տարեկան ֆինանսական հաշվետվության ներկայացումը տեղի կունենա մարտի 31-ին:

Աղբյուրը` Reuters