Անվճար կամ զեղչված Android հավելվածներ (հունիսի 15)

ittrend.am-ն այսուհետ ամեն օր կներկայացնի նաև անվճար կամ զեղչված Android հավելվածներ:

Mobile Doc Scanner 3 + OCR

Գինը` 6$ – 0.99$

Շատ անգամ անհրաժեշտություն է առաջանում սկանավորել որևէ փաստաթուղթ, սակայն ձեռքի տակ չի լինում սկաներ: Նման դեպքերում կօգնի Mobile Doc Scanner հավելվածը: Լուսանկարեք անհրաժեշտ փաստաթուղթը և վերածեք ֆայլը PDF-ի:

 

Volume Control +

Գինը` 4$ – 1.55$

Այս հավելվածի միջոցով Դուք կկարողանաք կառավարել Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի բոլոր ձայնային էֆեկտները:

 

Puddle +

Գինը` 3.5$ – 1.1$

Սա շատ հետաքրքիր խաղ է քիմիայի և ֆիզիկայի օրենքների մասին: Նպատակն է լուծույթի կաթիլը տեղաշարժել` հաշվի առնելով քիմիական և ֆիզիկական օրենքների ազդեցությունը:

 

Braveland

Գինը` 2.5$ – 0.98$

Սա դասական ռազմավարական խաղ է, որտեղ հերոսը հասարակ գյուղացի տղա է: Նրա տունը թալանել ու այրել են, և այժմ նա փորձում է վրեժ լուծել չարագործներից: Խաղը ուղեկցվում է հիանալի ձայնային էֆեկտներով և գեղեցիկ գրաֆիկայով: