Անվճար կամ զեղչված Android հավելվածներ (հունիսի 16)

ittrend.am-ն այսուհետ ամեն օր կներկայացնի նաև անվճար կամ զեղչված Android հավելվածները:

This War of Mine

Գինը` 14.99$ – 3.68$

Այս խաղի հերոսը մի խաղաղ բնակիչ է, ով փորձում է ողջ մնալ շրջափակված քաղաքում: Խաղը հիմնված է իրական փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել 1992-1996-ին բոսնիական պատերազմի ժամանակ:

 

Braveland Wizard

Գինը` 2.99$ – 0.99$

Սա դասական ռազմավարական խաղ է, որտեղ հերոսը կախարդների ակադեմիայի շրջանավարտ է և պետք է իր ճանապարհորդության ընթացքում հաղթի իրեն հանդիպած օրկերին և այլ տարօրինակ արարածներին:

 

Anomaly Defenders

Գինը` 3.99$ – 0.84$

Այս խաղում Դուք պետք է պաշտպանեք այլմոլորակայինների մոլորակը այնտեղ ներխուժել ցանկացող երկրացիներից: Կիրառեք յուրահատուկ տեխնոլոգիաները, տարատեսակ պաշտպանական ամրոցները, կատարելագործեք դրանք և ոչնչացրեք հակառակորդներին:

 

Anti Spyware & Malware Scanner

Գինը` 6.99$ – 3.70$

Երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ Ձեր սմարթֆոնը կարող է գաղտնալսվել: Այս հավելվածը կսկանավորի Ձեր սարքը և, եթե այն գաղտնալսվում է, կամ դրա վրա կհայտնաբերվի որևէ ավելորդ ծրագիր, որը սպառնում է Ձեր անձնական տեղեկատվության ապահովությանը, ապա այն թույլ կտա Ձեզ վերացնել այդ ծրագրերը և ապահովագրել Ձեր սմարթֆոնը: