ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):
Taco Tuesday
Գինը` 0.99$ – անվճար
Taco Tuesday –ին կօգնի ավելի հետաքրքիր դարձնել ձեր առօրյա նամակարգրությունը։ Տարբեր էմոցիաներ արտահայտող 36 սթիքերները ձեզ են սպասում։
Rhyme Time Stickers
Գինը` 1.99$ – անվճար
Եվ կրկին սթիքերների հետաքրքիր հավաքածու, որոնք կգեղեցկացնեն ձեր զրուցարանը։ Հավելվածն առաջարկում է 16 տարբեր սթիքերներ։
aTimeLogger 2
Գինը` 2.99$ – անվճար
Պարզեք, թե ինչպես և ինչի վրա եք ծախսել ձեր ժամանակը։ Հավելվածի մենյուն իր մեջ ներառում է տարբեր ոլորտներ։ Կարող եք ընտրել ցանկացածն ու պարզել ծախսված ժամանակը` այն հետագայում ավելի արդյունավետ օգտագործելու համար։
Purrfect Cat Stickers
Գինը` 0.99$ – անվճար
Արտահայտեք ձեր էմոցիաները այս սթիքերների միջոցով։ Հավելվածն իր մեջ ներառում է տարատեսակ էմոցիաներով կատուներ։