Անվճար դարձած iOS-հավելվածներ (մայիսի 26)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Brushstroke

Գինը՝ 3.99$ – անվճար

Փոխակերպեք ձեր լուսանկարները արվեստի գործերի այս հավելվածի միջոցով։  Հավելվածը գործածության համար բավական պարզ է։ Առաջարկվող բաժիններից կարելի է ընտրել նախընտրելի ոճը, ներբեռնել լուսանկարն ու կոճակի մեկ հպումով ստանալ գլուխգործոց։

Color Query Pro 

Գինը՝ 1.99$ – անվճար

Բացահայտեք գույները այս հավելվածի միջոցով։ Մոտեցրեք սմարթֆոնը պատին, լուսանկարին, կտավին կամ ցանկացած այլ գունավոր մակերևույթի, հավելվածը, վերլուծելով ստացած տվյալները, կարճ ժամանակում կասի, թե ինչ գույն է։

Visual Math 4D 

Գինը՝ 1.99$ – անվճար

VisualMath 4D-ը պրոֆեսիոնալ գրաֆիկական հաշվիչ է, որը թույլ է տալիս թվերը վերածել երկրաչափական 2D ,3D և 4D գրաֆիկայի։ Հավելվածը թույլ է տալիս պահպանել ստացված արդյունքները և դրանով կիսվել տարատեսակ հարթակներում։

Who Was? Adventure 

Գինը՝ 0.99$ – անվճար

Պարզեք, թե ինչքան լավ եք ճանաչում պատմական դեմքերին: Հավելվածը ցուցադրում է պատմական դեմքերի նկարներ, օգտատերն ունի կարճ ժամանակ դրանց անունները ճիշտ նշելու և առաջ ծարժվելու համար։