Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 15)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Splashtop 2 Remote Desktop for iPhone & iPod

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը հնարավորություն կտա հեռահար կառավարել համակարգիչը սմարթֆոնի միջոցով, խաղեր խաղալ, օգտվել ծրագրերից, դիտել ֆայլերը: Սկզբում պետք է տեղադրել ծրագիրը համակարգչի վրա, ապա այն ավտոմատ կգտնի և կմիանա նույն Wi-Fi ցանցում գտնվող սմարթֆոնին:

 

Xibalba

Գինը` 1.99$ – անվճար

Այս խաղը կտանի ձեզ Մայաների դամբարաններ, որոնք հագեցած են բազմաթիվ թակարդներով: Վտանգ ու հարձակում ամեն պահին, իսկ պաշտպանվել կարող եք միայն հրացանով:

 

Blox 3D World Creator

Գինը` 2.99$ – անվճար

Ստեղծիր գեղեցիկ աշխարհներ ու զարգացրու երևակայությունդ: Խաղը նախատեսված է երեխաների համար և ունի անիմացիոն օբյեկտներ օգտագործելու հնարավորություն:

 

WatchNotes

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը շատ հարմար է օգտագործել Apple Watch խելացի ժամացույցով: Այն հնարավորություն է տալիս արագ նշումներ անել ու կամ թելադրել դրանք: Նախատեսված է առանձին հավելված iPhone-ի համար` նշումները տեսնելու ու լսելու համար:

 

Week Agenda Ultimate

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը կօգնի ծրագրել անելիքները: Այն ցուցադրում է օրակարգը շաբաթական կտրվածքով: Անելիք ավելացնել ու խմբագրելը բավական հեշտ է:

 

Peek Calendar

Գինը` 3.99$ – անվճար

Եվս մեկ հավելված, որը կօգնի ծրագրել օրը: Այն հնարավորություն է տալիս մեկ անգամ նայելով հասկանալ` ինչքան է Ձեր զբաղվածությունը մոտակա 5 օրերի ընթացքում: