Անվճար դարձած iOS-հավելվածներ (հուլիսի 18)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Perizm-3D modeling app

Գինը` 0.99$ – անվճար

Հավելվածը հնարավորություն կտա եռաչափ մոդելներ պատրաստել: Ծրագիրն օգտագործելիս էկրանը կիսվում է երկու մասի` առաջին մասում կարելի է նկարել, իսկ երկրորդում` տեսնել, թե ինչ է ստացվել: Պատրաստած մոդելները կարելի է տպել եռաչափ տպիչով:

 

Colors Card Matching

Գինը` 2.99$ – անվճար

Հավելվածը կօգնի փոքրիկներին սովորել գույներն ու երկրաչափական ձևերը, զարգացնել տեսողական հիշողությունը:

 

Alpha Omega

Գինը` 0.99$ – անվճար

Սիրո՞ւմ եք խաչբառներ ու փազլներ: Այս խաղը երկուսի համադրությունն է: Եթե սիրում եք մարզել ուղեղը, ապա բեռնեք այս հետաքրքիր խաղը:

 

MathStudio Express

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը կօգնի բարդ հաշվարկներ կատարել, նախատեսված է ուսանողների, ուսուցիչների համար: Հաշվիչն ունի 200-ից ավելի ֆունկցիաներ, ինտերֆեյսը բավական հարմար է:

 

Sherlock: Interactive Adventure

Գինը` 2.99$ – անվճար

Սա ինտերակտիվ գիրք է, որը պատմում է 19-րդ դարի դեպքերի մասին: Օգնեք Շերլոք Հոլմսին ու նրա ընկեր Վաթսոնին բացահայտել Կարմրագլուխների լիգայի առեղծվածը:

 

Carp – 21 Day No Complaint Challenge

Գինը` 1.99$ – անվճար

Այս յուրօրինակ հավելվածը կօգնի դադարել բողոքելուց: Օգտագործողը պետք է գրառումներ կատարի օրվա անցուդարձի մասին և փորձի 21 օր շարունակ զերծ մնալ բողոքելուց: