Անվճար դարձած iOS-հավելվածներ (նոյեմբերի 29)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

The Frostrune 

Գինը՝ 4.99$ – անվճար

Սա արկածային խաղ է։ Փոթորիկից հետո նավով հայտնվում եք անծանոթ և միստիկ երևույթնրով լի կղզում, հարկավոր է բացահայտել շրջակայքը, լուծեք գլուխկոտրուկներ, գտնեք այդտեղից դուրս գալու ճանապարհը։

Subtraction Flash Cards Match Math Games for Kids

Գինը՝ 3.99$ – անվճար

Սա երեխաների համար նախատեսված մաթեմատիկական խաղ է, որի օգնությամբ նրանք կարող են ավելացնել իրենց գիտելիքները մաթեմատիկայից, զարգացնել տրամաբանությունը և արագ կողմնորոշվելու ունակությունը:

FlightReady E6B

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը հատկապես օգտակար կարող է լինել օդաչուների համար: Այն տրամադրում է ինքնաթիռի թռիչքի ժամանակ անհրաժեշտ տեղեկատվություն:

Cribbage HD

Գինը` 3.99$ – անվճար

Սա կրիբիջ թղթախաղի թվային տարբերակն է։ Հավելվածով կարող եք օնայն խաղալ ընկերների հետ, ինչպես նաև ուժերը չափել արհեստական ինտելեկտի հետ։

Handsy • Stickers for iMessage 

Գինը` 0.99$ – անվճար

Սա սթիքերների փաթեթ է, որն ավելի կհետաքրքրացնի ընկերների հետ զրույցը iMessage-ով։